ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. «Ընդդիմությունը» ոչ թե կաղ է, այլ «շուստրի»

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. «Ընդդիմությունը» ոչ թե կաղ է, այլ «շուստրի»
24.02.2015 | 01:01

Լյովիկ Զուրաբյանին բոլորը գիտեն իբրև կրկնակի խաղեր տվող: Էդ խորամանկ ակնոցավորը, ցույց տալով իր «ձեռնափայտը», ԱԺ-ում արդարացել է, թե ընդդիմությունը այսօր մի քիչ կաղ է, սակայն պետք չէ դրանից ոգևորվել: Երևի ամաչել է ասել՝ ընդդիմություն գոյություն չունի, ընդդիմությունը իշխանության մանկլավիկն է: Օրեր առաջ նույն Լյովիկը Ծառուկյանի Կենտրոն TV-ով հոխորտում էր, թե ընդդիմությունը երբեք այսքան կազմակերպական, ինտելեկտուալ, ֆինանսական, ինֆորմացիոն ու այլ ռեսուրսներ չի ունեցել, ու Սերժ Սարգսյանին առաջարկում էր «լավով գնալ»: Սերժ Սարգսյանը, սակայն, լավով չգնաց, այլ բոլորին ուղարկեց գրողի ծոցը: Ոմանց գրպանները լցվեցին, ոմանց թեթև վախեցրին, ոմանք քյաստըմ տվին, կարծես օբյեկտի կռիվ էր եղել, դեռ մի հատ տղա բերեցին դրսից բարիշացնող: Իսկ Լյովիկը, դեռ մտմտում է՝ ինչպես դրսևորել իրեն, որ կաղ «ընդդիմության» կերպարը լեգիտիմանա, ու մարդկանց թվա, թե իսկապես թայմ աութի մեջ են: Բայց նրանց լափշաները էլ ոչ մի ականջից կախել չի լինում, բարեբախտաբար:
Երևի իրենց ականջներից կախեն:

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ